Այսօր առավոտյան Եվրոպան արթնացել է անհանգստությամբ․ ԵԽ պատգամավորը՝ ԱՄՆ ընտրությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն X-ում արված գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներին։

«Այսօր առավոտյան Եվրոպան արթնացել է անհանգստությամբ։ Ժամանակն է, որ նա պարզապես արթնանա։ Եվրոպան ավելի ու ավելի քի՞չ նշանակություն ունի Ամերիկայի համար: Նա ստիպված կլինի ավելի ու ավելի շատ հույսը դնել իր վրա: Միավորվելով՝ Եվրոպան կընտրի իր ճակատագիրը, պառակտվելով՝ կտուժի»,- գրել է Լուազոն։

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունվարին Նատալի Լուազոն գրառում էր կատարել՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ընտրվելու դեպքում մտադիր է լքել ՆԱՏՕ-ն ու եթե Եվրոպայի վրա հարձակվեն, ապա ինքը չի օգնի։  «Եթե ​​Թրամփն իսկապես ասել է, որ չի օգնի Եվրոպային, եթե հարձակման ենթարկվի և մտադիր է լքել ՆԱՏՕ-ն, ապա եվրոպական ռազմավարական ինքնավարությունն ու պաշտպանությունն ավելի հրատապ են, քան երբևէ։ Աշխատանքը սկսվել է, պետք է արագացնել, շտապ»,- գրել էր ԵԽ պատգամավորը։

Նշենք, որ ըստ CNN-ի հրապարակած նախնական տվյալների՝ Թրամփն առաջատար է բոլոր յոթ տատանվող նահանգներում։

Թեև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, սակայն Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ ինքն է ԱՄՆ 47-րդ նախագահը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի