ԱԹՍ-ներն առաջին անգամ գրոհել են Դաղստանը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ անօդաչու սարքերը գրոհել են Դաղստանը։ Ռուսական Telegram ալիքները, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել են նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան պայթյունների և կրակոցների նմանվող ձայների մասին: Ավելի ուշ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը հայտարարել է քաղաքի երկնքում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Պաշտոնյան խնդրել է բնակիչներին «հանգստանալ, հավատալ միայն վստահելի աղբյուրներին» և համացանցում չհրապարակել անօդաչու սարքերի հարձակման տեսանյութ։

Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Baza տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ երեք թռիչք է հետաձգվել Մախաչկալայի օդանավակայանում ԱԹՍ-ի հարձակման պատճառով։

Ավելի ուշ ականատեսները հայտնել են Դաղստանում անօդաչու թռչող սարքի կրկնակի հարձակման մասին։ Նախնական տվյալներով՝ այն ընկել է Կասպիյսկում։ Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։

Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները դեռևս չեն մեկնաբանել այս հարձակումները։

Նշենք, որ Կասպիյսկից մինչև Ուկրաինայի մոտակա քաղաքներ՝ ավելի քան հազար կիլոմետր է:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի