Թուրքիայի կառավարությունը պաշտոնանկ է արել ընտրված երեք քուրդ քաղաքապետերի

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել երկրի հարավ-արևելքում քրդաբնակ մեծամասնություն ունեցող երեք քաղաքապետերի, որոնք մեղադրվում են ահաբեկչության մեջ։ Duvar-ը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը նոյեմբերի 4-ին «ահաբեկչության հետաքննության» հիմքով քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության գլխավորած երեք քաղաքապետերի փոխարեն հոգաբարձուների է նշանակել։ Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Մարդինի, Բաթմանի և Հալֆեթիի քաղաքապետարաններում հոգաբարձուների նշանակումը հիմնավորվել է քաղաքապետերին առաջադրված «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով և հարուցված գործերով։

Մարդինում հոգաբարձու նշանակելու մասին հայտարարությունից հետո ոստիկանները վաղ առավոտյան շրջափակել են քաղաքապետարանի շենքը։

«Մենք երբեք չենք հանձնվի, մենք չենք նահանջի ժողովրդավարության, խաղաղության, ազատության համար պայքարից, թույլ չենք տա բռնագրավել ժողովրդի կամքը, թող սա հայտնի լինի»,- ի պատասխան՝ սոցցանցերում գրել է Մարդինի ընտրված քաղաքապետ Ահմեդ Թյուրքը։

«Մեր քաղաքապետարանը, որի ընտրություններում մենք հաղթել ենք մարտի 31-ին կանանց, երիտասարդության և մեր ժողովրդի ջանքերով, առանց որևէ ծանուցման գրավել են այսօր առավոտյան: Մենք չենք ընդունել և չենք ընդունելու այս թալանի և բռնագրավման ռեժիմը: Քաղաքապետարանները պատկանում են ժողովրդին»,- իր հերթին գրել է Բաթմանի քաղաքապետ Գյուլիստան Սոնուկը։

Հալֆեթիում հոգաբարձու նշանակվելուց հետո քաղաքապետ Մեհմեթ Քարայըլանը բերման է ենթարկվել։

DEM կուսակցությունը խիստ է արձագանքել ևս երեք համայնքներում իր քաղաքապետերի փոխարեն հոգաբարձուների նշանակմանը։

«Այս խնամակալական հեղաշրջումը քաղաքական հյուծվածության նշան է։ Այն փաստը, որ այս հեղաշրջումը համընկնում է 2016 թվականի նոյեմբերի 4-ին քուրդ ժողովրդի կամքի դեմ տեղի ունեցած խորհրդարանական հեղաշրջման տարելիցին հետ, նշանակալի է: Քուրդ ժողովրդի ժողովրդավարական քաղաքական ներկայության վրա այս հարձակումը 30-ամյա ձախողված կրկնության շարունակությունն է»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

2016 թվականի նոյեմբերի 4-ին DEM-ի նախորդ՝ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) ինը անդամներ, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել էին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի