Էրդողանը կայցելի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Քաղաքականություն
04.11.2024 | 10:55Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին, որն անցկացվելու է Բաքվում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Էրդողանի այցը նախատեսված է նոյեմբերի 11-12-ը։
Համաժողովում նախատեսվում է նաև մի շարք միջոցառումներ անցկացում «Զրո թափոն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Թուրքիայի նախագահի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հովանավորությամբ։
COP29 կլիմայական համաժողովը Բաքվում տեղի է ունենալու նոյեմբերի 11-22-ը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի