Ծանրամարտի ԵԱ երիտասարդների և պատանիների պայքարում ՀՀ-ն նվաճել է ևս երկու արծաթե մեդալ

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց պատանեկան թիմերի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան +87 կգ քաշային մինչև 23 տարեկան տղաները:

Պատանիների գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մովսիսյանը պոկեց 158 կգ և հրեց 201 կգ: Երկամարտի 359 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:

Աղջիկների Մ23 տարեկանների պայքարին մասնակցում էր միայն 4 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչ Մերի Թովմասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 98, իսկ հրումում` 122 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով Թովմասյանը նվաճեց երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալը: