Շատ բան բիզնեսի է վերածվել և՛ բժշկության մեջ, և՛ արվեստում. ապաքաղաքական զրույց Վահան Վարդապետյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է բժիշկ և հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը: Նրա բժշկական մասնագիտացումն է անպտղության բուժումը: Արդյո՞ք նման գործունեությունը «միջամտություն չէ Աստծո գործերին»: Ըստ բժշկի՝ ճիշտ հակառակը՝ ընտանիքին զավակ ունենալու հնարավորություն պարգևելը նպաստում է Աստծու մտահղացումների իրականացմանը: Այլ հարց է, որ բժիշկները հաճախ դրդում են ամուսնական զույգերին արհեստական լուծումների՝ առանց անհրաժեշտության: Դա, Վահան Վարդապետյանի կարծիքով, վկայում է այն մասին, որ ժամանակակից աշխարհում շատ ոլորտներ, այդ թվում՝ առողջապահությունը և մշակույթը, արվեստը, վերածվել են մաքուր բիզնեսի:

Խոսելով երաժշտության և բժշկության կապի մասին՝ հաղորդման հյուրը շեշտում է, որ նախ՝ երաժշտության բուժիչ հատկությունները փորձնականորեն ապացուցված են: Երկրորդ՝ նա վստահ է, որ ցանկացած մասնագիտության դեպքում գործին պետք է մոտենալ որպես արվեստագետ, ոչ թե որպես արհեստավոր: Եվ վերջապես՝ երաժշտությունը, կախված իր բնույթից, կարող է ստեղծել որոշակի տրամադրություն և մղել մարդկանց այս կամ այն գործողությունների:

Վահան Վարդապետյանը մանրամասնորեն ներկայացնում է իր շփումները դիրիժոր Օհան Դուրյանի և երգիչ Արսեն Սողոմոնյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան