Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

Երևանի մետրոյի կայարաններում այսօր առավոտյան կոլապս էր․ քաղաքացիները սոցցանցերում ակտիվորեն տարածում էին տեսանյութեր մարդկանց կուտակումներից: Կադրերում երևում էին, որ վագոնները լեփ-լեցուն են, իսկ ուղևորները ստիպված են սպասել հաջորդ շարժակազմին։ Վրդովված քաղաքացիները մեկնաբանություններ էին թողնում Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ պահանջելով պարզաբանումներ և լուծումներ։

Ավելի ուշ Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու արդյունավետ լուծումներ՝ քաղաքացիներին պատճառված անհարմարությունները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը կամ 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը։ Թե՛ Աբգարյանը, թե՛ ուղևորները նշում էին, որ մետրոյում կուտակումների հավանական պատճառ կարող էր այն լինել, որ քաղաքացիներից շատերն այդ պահին 100 դրամանոց մետաղադրամ չունենալով՝ նախընտրել են մետրոյով երթևեկել։

Այսօր երեկոյան ժամերին Factor TV-ն մետրոյում կրկին կուտակումներ է արձանագրել, երբ մարդիկ ստիպված էին բաց թողնել գնացքը և սպասել հաջորդին։ Մետրոպոլիտենի աշխատակիցները փորձում էին արգելել տեսագրել ստեղծված իրավիճակը։

Մանրամսները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան