ԱԳՆ-ն նաև անցյալի քաղաքականության կրողն է և պետք է բարի լինի՝ հստակեցնի՝ ինչ նկատի ուներ վարչապետն՝ ասելով, որ նախկինում միայն տարածքների վերադարձ է քննարկվել. Ա. Զաքարյան

Լուրեր

02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ

Պարոն Զաքարյան, Ազգային ժողովկառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց օգոստոսի 17-ի հանրահավաքի ելույթում ասվածը  հող հանձնողների և իր ունեցած փաստաթղթերի վերաբերյալ։  Մասնավորապես ասաց, որ  բանակցային սեղանին երբեք դրված չի եղել փաստաթուղթ, որը հստակ կձևակերպեր ԼՂՀ կարգավիճակի հարցն  ու ավելացրեց, որ  այն պահին, երբ  ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել է  ժառանգության մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, կա միայն հետևյալը․ «Պետք է Ադրբեջանին վերադարձվեն  հայտնի տարածքները»:  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  նախկին նախագահ էիքՁեզ հայտնի՞ է  նման բան:

-Այսինքն ի՞նչ է ստացվում, որ նախորդ տասը  տարիներին բանակցել են,  թե ինչպե՞ս վերադարձնեն ինչ-որ տարածքնե՞ր: Պատկերացնու՞մ եք, թե դա ինչ է նշանակում: Եթե քննարկման թեման եղել է այսպես կոչված՝  հողերի վերադարձը, ինչն Ադրբեջանի երազանքն է, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակ ձախողել և խուսափել է բանակցություններում կառուցողական կեցվածքից: Ինչո՞ւ է շարունակ ագրեսիա իրականացրել Արցախի նկատմամբ  և մարտական գործողություններ ծավալել: Նույնիսկ պարզ տրամաբանությունը հակասում է վարչապետի հայտարարությանը: ՀՀ նախկին արտգործնախարարը ևս մեկ անգամ պարզաբանել է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը և այն վերջնականապես  որոշելու ճանապարհը եղել են բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը՝ հենվելով անքակտելի սկզբունքի՝  ինքնորոշման իրավունքի իրացման վրա: ՀՀ արտգործնախարարությունը  որպես ինստիտուտ նաև անցյալի քաղաքականության կրողն է և պետք է բարի լինի՝ հստակ մեկնաբանի ու  ներկայացնի՝ ինչ եղել է իրականում: Սա ոչ թե ՀՀԿ-ի շահերն են,  այլ մեր պետականության ու ժողովրդի:

Փորձագիտական մակարդակով հայտարարվեց, որ նոր քաղաքական թիմի իշխանության գալուց հետո  ԼՂ բանակցային գործընթացում որդեգրվել է time out-ի քաղաքականություն։ Այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում հանդիպումների և բանակցությունների հնարավորինս ձգձգում: Կիսո՞ւմ եք նաև կարծիքը, որ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարների  բրյուսելյան հանդիպումից հետո եռանախագահողների հայտարարությունում տեղ է գտել  «սուբստանտիվ բանակցություններ» ձևակերպումը, որը երկար ժամանակ Ադրբեջանի պահանջն է եղելԱյսինքն՝ Ադրբեջանն այս ընթացքում ԼՂ բանակցային գործընթացի օրակարգի հարցում ունեցել է լուրջ ձեռքբերում։

-Հայաստանի ներքաղաքական կյանքում, ցավոք,  դեռևս շարունակվում է իռացիոնալ մթնոլորտը,  ինչպես նաև առկա խնդիրների ոչ ադվեկվատ ընկալումն ու գնահատումը: Կարծում եմ, որ այս իրավիճակում և՛ պետական, և՛ ոչ պետական՝ փորձագիտական ու քաղաքական շրջանակները պետք է առավել զգուշավոր լինեն Լեռնային Ղարաբաղի և անվտանգության ապահովման վերաբերյալ  հայտարարություններ անելիս: Որքան էլ  չընդունեմ  ներկայիս իշխանությունների շատ մոտեցումներ, այնուամենայնիվ, Արցախյան հիմնախնդրի հետ կապված, պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի  շարունակվեն պահպանվել մեր  նպաստավոր դիրքերը: Բանակցությունները «սուբստանտի՞վ»  են,  թե՝ ոչ, ցույց կտա  ժամանակը: Փաստն այն է, որ այսօր դրանք գոյություն չունեն: Շատ կարևոր է, թե ինչպիսին կլինեն ղեկավարների առաջին շփումները բանակցային ձևաչափում և արձանագրված արդյունքները: Միջազգային հարաբերություններում «սուբստանտիվ բանակցություններ» հասկացությունը հստակ չի մեկնաբանվում, և տարբեր կոնֆլիկտների պարագայում եզրույթն ունի տարբեր ընկալումներ: Այն, ինչ պատկերացնում է պաշտոնական Բաքուն,  անընդունելի պետք է լինի Հայաստանի համար: 

Սիրիա հայռուսական հումանիտար առաքելության հարցում ևս վիճահարույց կարծիքներ կան: Մի մասն ասում  է, որ Արևմուտքը մեզ սա չի ներելու, ընդհուպ մինչև  կրճատելու է գումարները, որ մենք մեր առաջնահերթ ծրագրերի շրջանակում պետք է ձևակերպեինք, մյուս մասն ասում է, որ նման նախադեպեր եղել են. Աֆղանստան, Կոսովո, Լիբանան: Ձե՛ր կարծիքը:

-Ցանկացած հարց, նախևառաջ,  պետք է դիտարկել հայկական պետականության շահերի տեսանկյունից, ոչ թե դուր գալ-չգալու տեսանկյունից: Տվյալ հարցում  բացի պետական շահերը,  պետք է հաշվի առնվեն  նաև սփյուռքի որոշ հատվածների  խնդիրները. դրանք մեկ գործողությունանոց խնդիրներ չեն: Անհրաժեշտ է գտնել առաքելության համար մեր հնարավորություններին ու շահերին համապատասխան մասնակցության ճիշտ ձևաչափ և ապահովել դրա դիվանագիտական ճշգրիտ ինտերպրետացիան  արտաքին աշխարհում: 

Ի՞նչ  կասեք  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար  Յուրի Խաչատուրովի՝ դեռևս առկախված հարցի մասին. կկորցնի՞ ինչոր բան ՀՀն, եթե պարզվի, որ այս պատմության արդյունքում, մեր նախագահության շրջանում նախագահությունը փոխանցվելու է Բելառուսին:

-Նախ,  պետք է ասել, որ Հայաստանը  հեշտությամբ չի  հասել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում Հայասատանի ներկայացուցիչ ունենալուն, և սա կարևոր հանգույց է ՀԱՊԿ համակարգում: ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական համագործակցության արտաքին ձևաչափ՝ մեր գլխավոր հարթակն է, և ինչպես բոլոր բազմակողմ հարաբերություններում, այդտեղ ևս ցանկացած հարցի շուրջ  հեշտությամբ չեն ձեռքբերվում համաձայնությունները: Քաղաքականությունը չի սիրում չհիմնավորված պոպուլիզմ: Ներքին լսարանին արտաքին քաղաքականության հաշվին կերակրելը  կարող է վատ հետևանքներ ունենալ երկրի համար: Կարծում եմ, որ ապագայում,  կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ, մեծանալու է ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմա-քաղաքական միավորի դերակատարումը:  Այն գնալով դառնալու է ավելի գրավիչ, և կարող է տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվել: Հետևաբար,  գործող իշխանությունները պետք է ՀԱՊԿ-ի նկատմամբ  առավելապես շահագրգիռ լինեն:

Պարոն Զաքարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ հայռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը ընդլայնման  տեղ ունի: Ի՞նչ ուղղություններով եք սա համարում  իրատեսական  և  ի՞նչ  հարթությունում եք տեսնում ռուսադրբեջանական համագործակցությունը, որը ևս, ինչպես հայտարարվեց  Սոչիում, ընդլայնման  տեղ ունի: Այսինքն՝ այս ընդլայնումներն  իրար համարժե՞ք  են լինելու:

-Կարող եմ ասել այն,  ինչը եղել է: Իսկ, թե  ինչ է նկատի ունեցել վարչապետը որպես ընդլայնում,  կդժվարանամ ասել: Ինչ վերաբերում է Սոչիում բարձրաձայնված  ռուս-ադրբեջանական համագործակցության խնդիրներին, ապա դրանք նաև կախված են լինելու մեզանից. որքան մեծանա ՌԴ հետ հարաբերությունների վակուումը Հարավային Կովկասում, այնքան ավելանալու են ադրբեջանական շանսերը ՌԴ հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման առումով: Բացի այդ, շատ կարևոր են Թուրքիայի և Իրանի գործոնները: Սրանք խորը վերլուծությունների կարիք ունեն:  

Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակով ՀԱՊԿ համագործակցություն: Սա ակտիվ թեմա է. հայկական կողմը հայտարարեց,  որ վետո կդրվի, սակայն ռուս փորձագետներն ասում են, որ  դիտորդի կարգավիճակում ՀՀն չի կարող նման բան անել։ Որքանով իրատեսական եք համարում հեռանկարը, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակով կանդամակցի ՀԱՊԿին:

-Չեմ կարծում, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ  հեռահար ծրագրեր ունի,  բայց նաև չեմ բացառում, որ այս փուլում, հաշվի առնելով Հարավային Կովկասում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, այս երկիրը կարող է ՀԱՊԿ-ում որևէ կարգավիճակ ունենալու  ցանկություն հայտնել: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը 1993- ից՝ 5 տարով,  եղել է ՀԱՊԿ անդամ, և ժամկետի լրանալուն պես՝  դուրս է եկել այս կազմակերպությունից: Ադրբեջանի վերադարձը ՀԱՊԿ,  թեկուզև՝ դիտորդի կարգավիճակով,  չպետք է թույլ տրվի,  քանի որ դա վնասելու է Հայաստանի  կենսական շահերին:

 

Անի Սահակյան