ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ ՌԴ-ն Կուրսկի շրջան է տեղափոխել հյուսիսկորեացի 8 հազար զինծառայողի․ AP

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն մոտ 8,000 հյուսիսկորեացի զինվոր կա, որոնք վերապատրաստվում են՝ օգնելու ռուսական բանակին Ուկրաինայի դեմ պայքարում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը, հայտնում է AP-ն։

«Եվ ես հարց ունեմ իմ ռուս գործընկերոջը․ Ռուսաստանը դեռ պնդո՞ւմ է, որ ԿԺԴՀ-ի զորքեր չկան Ռուսաստանում»,– հավելել է նա։

Հանդիպմանը ներկա ՌԴ փոխդեսպան Աննա Եվստիգնեևան հրաժարվել է պատասխանել։

Հյուսիսային Կորեայի զորքերը դեռևս չեն մասնակցել Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերին, սակայն Միացյալ Նահանգները կանխատեսում է, որ դա «տեղի կունենա մոտ օրերս», նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և իրենց հարավկորեացի գործընկերների հետ համատեղ ճեպազրույցում։

Օսթինն իր հերթին հավելել է, որ Ռուսաստանը սովորեցնում է հյուսիսկորեացի զինվորներին հրետանու, անօդաչու թռչող սարքերի և «հիմնական հետևակային գործողությունների» կիրառում, ներառյալ՝ խրամատների մաքրում: Նրա խոսքով՝ դա վկայում է Կրեմլի հաստատակամ մտադրության մասին՝ օգտագործել հյուսիսկորեական ուժերն առաջնագծում։

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով ուկրաինական հետախուզության աղբյուրներին, գրել էր, որ ԿԺԴՀ-ի շուրջ երեք հազար զինվորականներ տեղակայված են Կուրսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա, և Կիևը մոտ ապագայում կանխատեսում է հյուսիսկորեացի զինվորների ներխուժում։ Նույն բանի մասին է խոսել նաև Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի