Անկարան մոտենում է Eurofighter կործանիչների գնմանը, առաջընթաց է գրանցվել F-16-ի գործարքում․ Թուրքիայի ՊՆ

Լուրեր

07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
Բոլորը

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բարենպաստ արդյունքի են մոտենում Eurofighter Typhoon կործանիչի գնման հարցում, միաժամանակ, հաստատելով, որ F-16 Block 70 կործանիչների համար պայմանագրերն այժմ ուժի մեջ են՝ նախնական վճարումներից հետո: ՊՆ աղբյուրները հաստատել են Մեծ Բրիտանիայի և Eurofighter Typhoon կոնսորցիումի անդամների հետ շարունակվող քննարկումները։ Նրանք լավատեսություն են հայտնել, որ Eurofighter Typhoon-ի գործարքը շուտով կավարտվի:

Այս հայտարարությունը հաջորդում է վերջերս Դիարբեքիրի ավիաբազայում բրիտանական Eurofighter-ի արտակարգ վայրէջքին՝ տեխնիկական խնդրի պատճառով։

«Eurofighter-ը ներկայում տեխնիկական սպասարկում է անցնում և շուտով կլքի Դիարբեքիրի բազան»,- ասել են ՊՆ աղբյուրները՝ պատասխանելով Թուրքիայում ինքնաթիռի ներկայության վերաբերյալ հարցերին:

Թուրքիայի կողմից վերջին վճարումից հետո F-16 Block 70 կործանիչների վերաբերյալ համաձայնագրերն այժմ պաշտոնապես ուժի մեջ են․ ՊՆ-ից հաստատել են, որ տեխնիկական քննարկումները ԱՄՆ իշխանությունների և ինքնաթիռներ արտադրող ընկերության հետ շարունակվում են՝ հաստատելով երկրի նավատորմում F-16 Block 70 կործանիչները ներառելու ծրագրերը։

«Թուրքիայի ռազմավարական դերը և նրա ձեռքբերումները պաշտպանական արտադրության ոլորտում ստիպել են շատ երկրների վերանայել սահմանափակումները։ Մենք շարունակում ենք ընդգծել, որ դաշնակիցները պետք է խուսափեն միմյանց դեմ պատժամիջոցներ կիրառելուց՝ ինչպես բացահայտ, այնպես էլ քողարկված»,- թուրքական ՊՆ-ի պաշտոնյաները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի