Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»

Լուրեր

11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադիր է առաջիկայում հրաժարական ներկայացնել:

Նրան այդպես էլ չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ աշխատել, մանավանդ, երբ վարչապետն էլ առանձնապես ոգևորված չէ Բալասանյանին այդ պաշտոնին տեսնելու հարցում: Հիմա Բալասանյանը վերջին ժամանակներս բավական պասիվացել է, նույնիսկ սկսել է գրեթե չշփվել իր թիմակիցների հետ: Սպասվում է` Բալասանյանը հրաժարականը կներկայացնի սեպտեմբերից հետո, քանի որ սեպտեմբերի 30-ին Գյումրու տոնն է, ուստի քաղաքապետը «ձգելու է» մինչև այդ օրը:

Հիշեցնենք` այս տարվա հուլիսին նա ասել էր, որ ինքը «նույն պահին» հրաժարական կտա, եթե վարչապետը հորդորի:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանին, որն էլ փոխանցեց. «Աբսուրդի հասնող տեղեկություն է, նման բան չկա, ինքը աշխատում է, այսօր էլ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: