Ռոբերտ Քոչարյանը սպառնո՞ւմ է, թե պաշտպանվում․ կարծիքներ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը
 
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ասուլիսով հանդես եկան և հայտարարեցին՝ չեն բացառում, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը դուրս է եկել հենց ԱԱԾ-ից, ըստ երևույթին հակադարձելով իշխող ուժի ներկայացուցիչների այն տեսակետին, որ ձայնագրությունը հրապարակվել է Քոչարյանի, իր համակիրների և ՀՀԿ-ի կողմից:
 
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով փաստաբանների ներկայացրած վարկածին, Factor.am-ի հետ զրույցում նշեց. «Եթե նրանք դա ասելով նկատի են ունեցել, որ ԱԱԾ-ի աշխատակիցներն են դա արել, և դա եղել է դավաճանություն, միգուցե. չնայած Արթուր Վանեցյանը բացառեց, որ ԱԱԾ-ում դավաճաններ լինեն: Իսկ եթե նկատի են ունեցել, որ ԱԱԾ ծառայությունն ինքն է այս պատմությունը սարքել, դա թերևս բացառվում է»: Նշենք, որ փաստաբանները նաև հայտարարեցին՝ իրենք գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործը բոլոր դեպքերում այլևս չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում:
 
Պատգամավորը այս պահանջի մեջ արտառոց բան չի տեսնում․«Փաստաբաններն ամեն ինչ ուզելու են, որովհետև նրանք տեսնում են, որ գործը գնում է հանգուցալուծման և շատ շուտով բացահայտվելու է: Նրանք ընդհուպ կարող են ասել՝ թող ընդհանրապես իրավապահները հարցը չքննեն, թող միայն Ազգային ժողովը քննի այդ գործը»:
 
Փաստաբանների ասուլիսին նախորդել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որի ժամանակ անդրադառնալով կատարվածին՝ նա նշել էր. «Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս գլուխ դնել»:
 
Այս կապակցությամբ պատգամավորը նշեց. «Համոզմունք ունեմ՝ Ռոբերտ Քոչարյանն ինքն արդեն փոշմանել է, որ հայ ժողովրդի հետ գլուխ է դրել: Նա մինչև վերջին շունչը պետք է պայքարի և արդեն անցել է սպառնալիքների: Նա հասկանում է, թե այս գործը դեպի ուր է գնում, ու իրեն ինչ է սպասում»:
 
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը սակայն նշում է, որ գաղտնալսումն, իհարկե, վտանգավոր է, որովհետև ազգային անվտանգության խնդիր կա, բայց նախ եւ առաջ՝ պետք է ուշադրություն դարձնել բովանդակությանը. «Ովքեր ուշադիր են լսել խոսակցությունը, նրանց համար հասկանալի դարձավ, որ մեզ մոտ ամեն ինչ ուղղորդվում է, և դա կարող է սարսափելի բացասական հետևանքներ ունենալ: Պարզ երևաց խոսակցությունից, որ մեր դատական համակարգը և առհասարակ այն կառույցները, որոնք օրինականություն պետք է հաստատեն, ուղղորդված են գործում: Այդ առումով, իհարկե, շատ կարևոր է զրույցի բովանդակությունը, ոչ միայն արձանագրված փաստը, որ գաղտնալսում է իրականացվել»:
 
Մեր հարցին, որ նույն դատավորները նաև նախկին իշխանությունների օրոք են գործել, մի՞թե այն ժամանակ չեն եղել նման դեպքեր եւ ինչու ՀՀԿ-ն դրանց երբեք չի արձագանքել, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ և՛ դատավորների, և՛ հասարակության մեջ, ամեն տեղ էլ կան ազնիվ, անկաշառ մարդիկ և կան հակառակը: Այստեղ կոնկրետ դատավորի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, բայց այն, որ կառավարության ղեկավարը մի բան է ասում, բայց իրականում մենք փաստացի տեսանք, որ այլ բան է կատարվում, դա փաստ է… Առհասարակ ձայնագրության հետ կապված Փաշինյանի բացատրությունները չեն բավարարում, որովհետև ինձ կոնկրետ հետաքրքրում էր նաև բովանդակությունը։ Իսկ նա հարցը լրիվ այլ դաշտ էր տեղափոխում»:
 
Կարինե Աճեմյանի կարծիքով՝ Փաշինյանին ուղղված Քոչարյանի խոսքը, որ վերջինս կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար, սպառնալիք չէ: Տիկին Աճեմյանը նշեց. «Կարծում եմ՝ ինչպես ամեն մարդ, նաև Հայաստանի երկրորդ նախագահն իրավունք ունի իր իրավունքները պաշտպանելու մեր երկրում. այդ կոնտեքստում պետք է դիտել»։