Ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած «երազանքը»․ քանի՞ «պադավատ» կլինի Հայաստանում 2025-ին

Լուրեր

17.06.2026 | 01:30
ԱԱ-2026․ Ֆրանսիան մեկնարկեց հաղթանակով, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 23:16
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
16.06.2026 | 23:04
Խանութի դուռը կոտրել էր և 700 հազար դրամ գողացել․ կասկածվող 21-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը. ՆԳՆ
16.06.2026 | 22:49
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են տրամադրում Հայաստանի քաղաքացիներին
16.06.2026 | 22:33
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
16.06.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.06.2026 | 22:04
«Վրացական երազանք»-ի երիտասարդական թևի անդամները Շուշիում մասնակցել են Ադրբեջանի իշխող ուժի համաժողովին
16.06.2026 | 21:53
Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
16.06.2026 | 21:36
Ադրբեջանական ընկերությունը ներառվել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի ընդունած պատժամիջոցների նոր փաթեթում
16.06.2026 | 21:24
Բաքվի վերաքննիչ դատարանում Լևոն Մնացականյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
16.06.2026 | 21:15
Ընտրական տուրիզմ չի լինելու․ ՔՊ-ն քվեարկելու իրավունքի սահմանափակում է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 21:00
ՍԴ-ին կառաջարկենք՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ՀՀ-ում վերաքվեարկություն անցկացնել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:48
Մանդատներ վերցնելու հարցը՝ օդում․ ինչ կորոշի ԱԺ չեկող ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:40
Հայաստանի ռազմարդյունաբերության համար նոր փուլ․ ֆրանսիական «Թալեսը» համագործակցում է հայկական «ԲուՏեխի» հետ
16.06.2026 | 20:34
Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում
Բոլորը

Պետական համակարգի ծառայողական մեքենաները հաջորդ տարի կպակասեն 22-ով` դառնալով 880։ 2025 թ-ի բյուջեի նախագծով նախատեսված է, որ պաշտոնյաներին կսպասարկի հենց այդքան ավտոմեքենա։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան ֆինանսների նախարարությունից տրամադրել են ՀՀ հանրային իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների ցուցակը, ըստ որի՝ 8-ով կրճատվել են ՀՀ նախագահի աշխատակազմի մեքենաները, 4-ով՝ Ազգային Ժողովինը, իսկ ահա վարչապետի աշխատակազմի մեքենաների թիվը չի պակասել, 40 է։

Նախարարությունների դեպքում 1-ով պակասել է առողջապահության և ՏԿԵ-ի, 7-ով՝ էկոնոմիկայի նախարարությունների ավտոմեքենաների քանակը։ Իսկ ահա ֆինանսների նախարարության ծառայողական մեքենաներն ավելացել են 3-ով, արտգործնախարարությանը՝ 2-ով։ Մյուս նախարարությունների ավտոմեքենաների թիվը չի փոխվել։

Ուժային մարմինների ավտոմեքենաների քանակը, հիշեցնենք, չի հրապարակվում։ 2023 թ-ին լուծարվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը, որոնք ներառվել են ՆԳՆ կազմում, այսինքն՝ այդ կառույցների մեքենաների թիվը նույնպես գաղտնի է դարձել։

Փաստորեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության արդեն 7-րդ տարում չի իրագործելու նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «երազանքը», որ «Հայաստանի Հանրապետությունում պետք ա 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»։

 Գայանե Խաչատրյան