Իսրայելն արգելել է պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության գործունեությունը․ սա կարող է կործանարար լինել միլիոնավոր մարդկանց համար

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իսրայելի խորհրդարանը հոկտեմբերի 28-ին հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է պատերազմից ավերված Գազայի հատվածում պաղեստինցիներին ՄԱԿ-ի օգնության գործակալության գործունեությունը՝ առաջացնելով միջազգային դժգոհություն, գրում է Le Monde-ը։

Չնայած Միացյալ Նահանգների առարկություններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախազգուշացումներին՝ իսրայելցի օրենսդիրները ճնշող մեծամասնությամբ ընդունել են օրինագիծը, որը Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը՝ UNRWA-ին, արգելում է աշխատել Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում: Այն ընդունվել է 92 կողմ, 10 դեմ ձայներով։

Իսրայելը խստորեն վերահսկում է մարդասիրական օգնության բոլոր առաքումները Գազա, իսկ հիմա օրենսդիրները նաև որոշում են ընդունել, որն արգելում է իսրայելական պաշտոնյաներին աշխատել UNRWA-ի և նրա աշխատակիցների հետ:

«Ահաբեկչական կազմակերպության (ՀԱՄԱՍ) և UNRWA-ի միջև կա խորը կապ, և Իսրայելը չի ​​կարող համակերպվել դրա հետ»,- ասել է օրինագիծը սատարող օրենսդիրներից Յուլի Էդելշտեյնը՝ խորհրդարանում ներկայացնելով առաջարկը:

ՀԱՄԱՍ-ն օրինագիծն անվանել է «սիոնիստական ​​ագրեսիա» պաղեստինցիների նկատմամբ, մինչդեռ նրա դաշնակից «Իսլամական ջիհադն» արգելքը որակել է որպես «ցեղասպանության սրացում»:

Իսրայելի մի շարք արևմտյան դաշնակիցներ իրենց անհանգստությունն են հայտնել արգելքի առնչությամբ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը «խիստ մտահոգված է»: Գերմանիան, որն Իսրայելի անվտանգության հավատարիմ պաշտպանն է, նախազգուշացրել է, որ օրինագիծն «անհնարին է դարձնում UNRWA-ի աշխատանքը Գազայում, Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում՝ վտանգի ենթարկելով միլիոնավոր մարդկանց կենսական հումանիտար օգնությունը»:

ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ Իսրայելի օրենքը կարող է «կործանարար հետևանքներ» ունենալ, եթե իրականացվի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցիալական ցանցերում նշել է, որ Իսրայելը «պատրաստ է» շարունակել օգնություն տրամադրել Գազային «այնպես, որ այն չսպառնա Իսրայելի անվտանգությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի