Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտ են հայտարարել օրենսդիր մարմնին։

«Մենք չենք մտածում այս խորհրդարանում աշխատելու մասին»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից Աննա Դոլիձեն։

Երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ «Միասնություն-Ազգային շարժում» և «Փոփոխության կոալիցիան», որոնք խորհրդարան են մտել ընտրությունների արդյունքներից հետո, ավելի վաղ հայտարարել էին, որ հրաժարվում են պատգամավորական մանդատներից։

Ընդդիմադիր չորրորդ՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան նույնպես հայտարարել է  նոր խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու մասին, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են անցնում նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, ստացել են 37,78 տոկոս։

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ճանաչում ԿԸՀ-ի տվյալները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններն ամբողջությամբ կեղծված է անվանել և բողոքի ակցիաների կոչ արել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի