Հյուսիսային Կորեայի մասնակցությունը պատերազմին Պուտինի հուսահատության նշանն է. Ռյուտե

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ավելի քան 600,000 ռուս զինվորական է սպանվել կամ վիրավորվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում, իսկ Հյուսիսային Կորեայից զինվորներին ռազմաճակատ բերելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության նշանն է։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Հոկտեմբերի 28-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այս հարցի շուրջ խորհրդակցություններից հետո Ռյուտեն հաստատել է հյուսիսկորեական զորքերի, ինչպես նաև դրանց առանձին ստորաբաժանումների՝ Կուրսկի շրջան տեղափոխումը։ Նա կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի մասնակցությունից։

Հյուսիսային Կորեայի զինվորականների մասնակցությունն Ուկրաինա ռուսական ներխուժմանը սպառնալիք է անվտանգության համար ինչպես Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այնպես էլ Եվրատլանտյան տարածքում, ընդգծել է Մարկ Ռյուտեն։ Այդ գործողությունները խաթարում են Կորեական թերակղզում խաղաղությունը և աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, հավելել է նա։

ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ հյուսիսկորեական զորքերի տեղափոխումը Ռուսաստան ներկայացնում է Ուկրաինայում պատերազմի զգալի էսկալացիա։ Նա կոչ է արել Մոսկվային և Փհենյանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։

Ռյուտեն հավելել է՝ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և դաշինքի շրջանակում ակտիվորեն խորհրդակցում է այդ հարցի շուրջ Ուկրաինայի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի