Ալիևը ռազմական համագործակցության հարցեր է քննարկել Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի հետ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Սահիր Շամշադ Միրզայի պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է՝ երկու երկրների միջև ամուր գործընկերության, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության հարցերը վերանայելու համար։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ նա նաև ընդգծել է, որ «այս տարվա պետական ​​այցը եղբայրական Պակիստան շատ հաջող և արդյունավետ է եղել»։

Ըստ Ալիևի՝ Աադրբեջանն ու Պակիստանը միշտ աջակցել են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում և կշարունակեն դա անել ապագայում։ Նա նաև հիշեցրել է, որ Պակիստան իր այցի ընթացքում հայտարարություն է արվել այդ երկրում 2 միլիարդ դոլարի ներդրման հնարավորության մասին։

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ Իլհամ Ալիևն ասել է, որ տեսել է JF-17C ինքնաթիռը, որը որոշ ժամանակ առաջ ընդգրկվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում՝ հավելելով, որ այն լավագույն ինքնաթիռներից է աշխարհում։ Նա վստահություն է հայտնել, որ հաջող արդյունքների կհասնեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ արտադրության, ներդրումների և տեխնոլոգիաների։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանում անհամբերությամբ սպասում են Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի մասնակցությանը COP29 համաժողովին և հաջորդ տարի երկիր նրա պետական ​​այցին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ալիևին էին ներկայացվել Պակիստանից գնված JF-17C (Block-III) կործանիչները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի