Տուրիզմի անկում կա․ նվազել է ՌԴ-ից ժամանածների թիվը, ավելացել Վրաստանից, Իրանից եկածներինը․նախարար
Տնտեսություն
28.10.2024 | 13:21Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 6.9 %, այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Վկայակոչելով վիճակագրական տվյալները՝ նախարարը հայտնեց, որ ՌԴ-ից զբոսաշրջիկների քանակը նվազել է 21.6 %-ով, այլ երկրներից՝ Վրաստանից, Իրանից եկած զբոսաշրջիկների թիվն աճել է 8,4 %-ով։
Մանրամասները՝ տեսանյութում։