Ինչ պետք է իմանալ անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելիս

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց իրազեկում է Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման կարգավորումների մասին։

«Հայաստանի սահմանը հատելիս, եթե քաղաքացին ունի հայտարարագրման ենթակա ապրանքներ կամ վստահ չէ, որ ապրանքները ենթակա չեն հայտարարագրման, ապա անհրաժեշտ է ընտրել կարմիր ուղին, լրացնել ուղևորային մաքսային հայտարարագիրը և ներկայացնել մաքսային ծառայողին։ Իսկ կանաչ  ուղին կարելի է ընտրել և հատել սահմանը՝ ապրանքներն  առանց գրավոր  հայտարարագրելու, եթե ուղեկցվող ուղեբեռում չկան  պարտադիր հայտարարագրման ենթակա ապրանքներ։

Պարտադիր հայտարարագրման ենթակա են անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք տեղափոխվում են չուղեկցվող ուղեբեռում կամ փոխադրողի կողմից, այն ապրանքները որոնց նկատմամբ ենթակա են պահպանման արգելքներ ու սահմանափակումներ կամ որոնց հետ կապված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման և այլն։

Սահմանով տեղափոխվող դրամական գործիքները (բացառությամբ՝ ճանապարհային չեկերի), անկախ մեծությունից, ևս ենթակա են հայտարարագրման, իսկ կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը պետք է  հայտարարագրել, եթե դրանց ընդհանուր գումարը գերազանցում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական օգտագործման ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները, որոնք սահմանը հատելու պահին Հայաստանի սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ունեն տիրապետման օգտագործման, և (կամ) տնօրինման իրավունք»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման կարգավորումների մասին ուղեցույցն՝ այստեղ։