Բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ-ների տնօրենը շուրջ 521 000 դոլարին համարժեք դրամ է հափշտակել. ՔԿ

Լուրեր

15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
15.12.2025 | 12:39
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ-ների տնօրենը 14 քաղաքացուց շուրջ 521 հազար դոլարին համարժեք դրամ է հափշտակել։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Զ.-ն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, ի սկզբանե տեղյակ լինելով այն մասին, որ տրվել են Երևան քաղաքի Դավթաշեն Տ.Պետրոսյան 73-րդ, Ֆուչիկի 6/1, Երևան քաղաքի Հալաբյան 55/1 և Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս 45/5 հասցեներում 12 հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություններ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քաղաքացիների հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման, հասարակ գրավոր ձևով, հետագայում հիմնական պայմանագիր կնքելու պատրվակով, 2018թ․ ընթացքում կնքել է վերոհիշյալ հասցեներում գտնվող բնակարանների, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիների՝ ի սկզբանե առոչինչ առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել և չեն ստացել իրավունքների պետական գրանցում:

Բնակարանների ձեռք բերման դեպքում, որպես բնակարանի գնի կանխավճար, Ս.Զ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ:

Հետագայում իրեն հանձնված գումարները հափշտակելով՝ Ս.Զ.-ն դրանք տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ անձանց պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում 14 անձ տուժող է ճանաչվել: Վերջիններիս հասցված ընդհանուր վնասի չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 521.358 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Տուժողներին հասցված վնասից շուրջ 294.354 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը նախաքննության ընթացքում Ս.Զ.-ի կողմից հատուցվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել 9 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 6 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի
256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: