«Թեղուտ»-ը գրավադրված է. VTB բանկը վարկի դիմաց վերցնում է հանքավայրը. «Հրապարակ»

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով, երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։

Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի և վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, ինչի արդյունքում VTB-ում ժամկետանց վարկեր ունի՝ մոտ 380 միլիոն դոլարի կարգի։ Եվ բանկն արդեն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը։

Մեզ ասացին, որ բանկի կողմից նշանակված անձը ժամանակավորապես կստանձնի տնօրենի պաշտոնը, ապա բանկը կառողջացնի այն եւ կվաճառի նոր գնորդի։ Մեր տեղեկություններով, Մեջլումյանը մոսկվացիների հետ մեկնել է Թեղուտ և, հավանաբար, փորձելու է հանքի աուդիտի ժամանակ աչալուրջ լինել, որ այն հնարավորինս բարձր գնահատվի և փակի ողջ վարկային պորտֆելը։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: