Ով և ինչու է ջնջել զոհված տղաների նկարները շենքերի պատերից․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Համացանցում օրերս լայն տարածում գտած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին մոտենում բնակելի շենքին և կապույտ ներկով ծածկում 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիմանկարները։ Նկատելի է, որ մինչ շենքին մոտենալը նա գլխարկը քաշում է գլխին՝ փորձելով քողարկել դեմքը:

Սա առաջինը նկատել են տարածքում գործող հանրային սննդի կետի աշխատակիցները, ապա շենքի բնակիչներից խնդրել տարածքի տեսախցիկների տեսագրությունը՝ պարզելու, թե ով է դիմել այդ քայլին, ապա դրանք փոխանցել իրավապահներին։

Բնակիչները Factor TV-ի հետ զրույցում պատմեցին, որ սա առաջին դեպքը չէ․ մոտ մեկ ամիս առաջ դարձյալ նույն եղանակով փակել են հերոսների դիմանկարները, սակայն այդ ժամանակ դեպքը մեծ հնչեղություն չի ստացել: Բնակիչները ենթադրում են` կա՛մ նույն մարդու կողմից է արվել, կա՛մ այս ամենի հետևում նույն մարդն է կանգնած։

Շենքի՝ մեզ հանդիպած բնակիչներից որևէ մեկը չէր տեսել, թե ով է ջնջել նկարները և հայրենիքի մասին գրառումները։

44-օրյա պատերազմում որդուն՝ Մխիթար Գալեյանին կորցրած Աստղիկ Գալեյանը դատապարտում է կատարվածը:

Բնակիչներից մեկն էլ չնկարահանվելու պայմանով ասաց, որ տեսել է, թե ինչպես են այդ նույն երեկո՝ դեպքից անմիջապես հետո, երկու երիտասարդներ մոտեցել  և սկսել ծիծաղելով նկարել տարածքը, երբ կինը հարցրել է՝ ինչո՞ւ են նկարում, նրանք արագորեն հեռացել են։

Որոնո՞ւմ են, արդյոք, շենքերի պատերից հերոսների նկարները կապույտ ներկով ծածկած կնոջը՝ ՆԳ նախարարությունից այս մասին մեկնաբանություն չեն տալիս։

Քննչական կոմիտեի խոսնակն էլ տեղեկացրեց, որ նկարները ջնջելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ խուլիգանության հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և ելնելով նախաքննության շահերից՝ այլ տվյալներ այժմ հրապարակման ենթակա չեն։

Հ․Գ․ Տեսանյութը հրապարակելուց ավելի քան երկու ժամ անց ՆԳՆ-ից հայտնեցին, որ շենքերի պատերից հերոսների նկարները կապույտ ներկով ծածկած կինը բերման է ենթարկվել:

«ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան