«Դավաճանը մահացել է որպես քաղաքացիություն չունեցող անձ»․ Թուրքիայի ՊՆ-ն ՝ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին

Լուրեր

10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանն` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:11
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան կապակցությամբ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «FETO-ի առաջնորդը, որը սպառնում էր ազնիվ թուրք ազգի անկախությանն ու ապագային և մեծ վնաս է հասցրել պետությանն ու  հերոս բանակին, մահացել է»։

«Այն, որ այս դավաճանը մահացել է որպես «քաղաքացիություն չունեցող անձ» և հավերժ կհիշվի որպես այդպիսին, օրինակ է, թե ինչպես է դա ցույց տալիս իրենց հայրենիքը դավաճանողների անխուսափելի վախճանը, թեև դա չի կարող մեղմել դրանից տուժած մեր քաղաքացիների ցավը։ Նրանք, որոնք դեռ շարունակում են դավաճանել իրենց հայրենիքն ու ազգը՝ լինելով այս կառույցի գերիները, պետք է դաս քաղեն դրանից և հնարավորինս շուտ հանձնվեն թուրքական բարձրագույն արդարադատությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ «պայքարը բոլոր ահաբեկչական կազմակերպությունների, հատկապես՝ FETO-ի դեմ, որը դավաճանել է ժողովրդին և երկրին՝ շահարկելով բոլոր տեսակի արժեքները, շարունակվելու է համառությամբ և վճռականությամբ, մինչև նրանց արմատներն արմատախիլ արվեն»։

Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ում 83 տարեկանում մահացել է թուրք հայտնի կրոնական քարոզիչ, FETO-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը։ FETO-ն Թուրքիայի իշխանությունները ճանաչել են ահաբեկչական կազմակերպության ու հետապնդում են դրա անդամներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի