Ադրբեջանից Իսրայելի 7 քաղաքացիներ կասկածվում են Իրանի օգտին լրտեսության մեջ

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծնունդով Ադրբեջանից Իսրայելի յոթ քաղաքացիներ կասկածվում են լրտեսության մեջ, գրում է «Сегодня в Израиле» լրատվականը։

Նշվում է, որ երկու տարվա ընթացքում Իսրայելի քաղաքացիները մոտ 600 առաջադրանք են կատարել իրանցիների համար՝ տեղեկատվություն փոխանցելով իսրայելական կարևոր ռազմավարական ռազմական օբյեկտների մասին, ինչպիսիք են Նևաթիմ և Ռամաթ Դեյվիդ ռազմաօդային ուժերի բազաները, ինչպես նաև «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերի դիրքերը։ Հաղորդվում է, որ այս վայրերը եղել են իրանական վերջին հրթիռային հարձակման թիրախը:

Նրանց ծառայությունների դիմաց վճարումը կազմել է հարյուր հազարավոր շեկել, մասամբ վճարվել է կանխիկ, մասամբ՝ կրիպտոարժույթով։ Հետաքննության տվյալներով՝ կասկածյալները գաղտնագրված կապուղիներով տվյալներ են փոխանցել և մանրամասն հրահանգներ ստացել, թե ինչ պետք է նկարահանեն և որքան պետք է վճարվեն դրա համար։

Նշվում է, որ սա վերջին տարիների ամենալուրջ լրտեսական դեպքերից է։ Ձերբակալվածները կալանավորվել են սեպտեմբերի 19-ին և շուտով նրանց մեղադրանք կառաջադրվի լրտեսության ու թշնամու հետ համագործակցության համար․ հանցագործություններ, որոնք Իսրայելում պատժվում են մինչև ցմահ ազատազրկմամբ։

Մեղադրյալների թվում երկու անչափահաս կա, մյուսները Հայֆայում և Իսրայելի հյուսիսում բնակվող մեծահասակներ են, այդ թվում՝ դասալիք զինվոր։ Կասկածյալներն են՝ Ազիզ Նիսանովը, Ալեքսանդր Սեդիկովը, Իգալ Նիսանը, Վյաչեսլավ Գուշչինը, Եվգենի Յոֆեն ու երկու անչափահասներ, որոնց անունները չեն հրապարակվում։

Նշվում է, որ նրանք Իսրայելի քաղաքացիություն են ստացել «Վերադարձի մասին» օրենքով, և, ըստ քննության՝ մշտական ​​աշխատանք չեն ունեցել։

Հետաքննության ընթացքում քննիչներն օգտագործել են գաղտնալսումներ, որոնք ցույց են տվել, որ կասկածյալներն ակտիվորեն նոր հանձնարարություններ են փնտրել։

Նրանցից ոմանք ձերբակալվել են հենց հանցագործության վայրում, երբ նկարահանել են ռազմական օբյեկտները Իսրայելի հարավում։ Իրանի հետ համակարգումը տեղի է ունեցել Ալհասան անունով թուրք միջնորդի միջոցով, որը, ըստ տեղեկատվության, կապված է տարածաշրջանում այլ լրտեսական ցանցերի հետ։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Իսրայելին Իրանի հասցված հարվածից հետո կասկածյալներին հանձնարարվել է գնահատել հարվածների վնասն ու ճշգրտությունը՝ հետագա հարձակումների արդյունավետությունը բարելավելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի