Թուրքիայի ԱԳ նախարարը հաստատել է Ֆեթուլլահ Գյուլենի մահը

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում  Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հաստատել է, որ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մեր հետախուզական աղբյուրները նույնպես հաստատում են նրա մահը: Այս մութ կազմակերպության պարագլուխը մահացել է: Ահաբեկչության դեմ պայքարում մեր ազգի վճռականությունը կշարունակվի: Նրա մահվան լուրը մեզ երբեք չի մղի ինքնագոհության կամ հանգստության: Այս կազմակերպությունը դարձել է մեր երկրի պատմության մեջ հազվադեպ հանդիպող սպառնալիքների կենտրոն»,- հայտարարել է Ֆիդանը։

Նա ասել է, թե «ազգն ու պետությունը շարունակելու են պայքարել Գյուլենի կազմակերպության դեմ, ինչպես դա արվում է բոլոր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների հետ»։

Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ում 83 տարեկանում մահացել է թուրք հայտնի կրոնական քարոզիչ, FETO-ի առաջնորդ առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը։ FETO-ն Թուրքիայի իշխանությունները ճանաչել են ահաբեկչական կազմակերպության ու հետապնդում են դրա անդամներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի