Բայդենի օգնականի հետ հանդիպմանն Ալիևը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Լուրեր

17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
Բոլորը

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, ներկա պայմաններում խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական հնարավորություններ կան։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպմանն ասել է  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։

Ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության համար՝ Քարփենթերը ասել է,  որ Միացյալ Նահանգները հաստատուն աջակցություն է ցուցաբերում այս գործընթացն առաջ տանելու համար։

Ալիևն իր հերթին հայտարարել է, թե «Ադրբեջանն է խաղաղության համաձայնագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքների նախաձեռնողը»՝ հավելելով, որ Բաքուն «աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին»։ Նա նաև նշել է, թե այն փաստը, որ «Հայաստանը 70 օր հետո է ուղարկել իր վերջնական առաջարկները խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ, որոշակի հարցեր է առաջացնում գործընթացն առաջ տանելու՝ Երևանի  մտադրության վերաբերյալ»։

«Նշելով, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն են, նախագահ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել գործընթացն առաջ մղելու համար»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջերս Ալիևը մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին ու բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ԱՄՆ-ի հասցեին տարբեր մեղադրանքներ էր հնչեցրել, ապա Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում կրկնել իր դժգոհությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի