Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց
Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:
Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։ Հայ մարզուհուն պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը: