ՌԴ-ի խոսքին արցախցիները չեն հավատում․ վերադարձ Արցա՞խ, թե Ադրբեջանի իշխանության տակ, ինչ պայմաններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրերին Արցախն արդեն ենթարկվել էր ադրբեջանական դաժան հարձակման, որի հետևանքով 120,000 հայեր բռնի տեղահանվեցին։ Հայաստանում ապաստանած արցախցիները կանգնած են ինչպես քաղաքական իրավունքների պաշտպանության խնդրի առաջ, այնպես էլ սոցիալ-տնտեսական, սեփական կարգավիճակը ճշգրտելու։

Նախ՝ քաղաքական իրավունքներ․ բռնի տեղահանումից մեկ տարի անց ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հնարավորություն եղել է և հիմա էլ կա։ Այս եզրահանգմանը Մոսկվան եկել է՝ հաշվի առնելով Բաքվի հետ քննարկումները այս թեմայով․ «Մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը՝ ուղղված հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն»:

Ի՞նչ են մտածում այս թեմայով արցախցիները, ՌԴ-ի անվտանգային երաշխիքները բավարարո՞ւմ են։

Միաժամանակ, Կառավարությունը երեկվա նիստում որոշեց Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգել ևս մեկ տարով։ Այդ կարգավիճակը հաստատող վկայականը տրամադրվել էր մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։ Առանց այդ վկայականի հնարավոր չէ լքել Հայաստանի տարածքը։ Եվ, իհարկե, ՀՀ մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության վկայական այլևս չի պահանջվի, բավական է ունենալ «070» ծածկագրով անձնագիր։ Իսկ որքանո՞վ են ՀՀ Կառավարության առաջարկած սոցիալ-տնտեսական միջոցառումների ծրագրերը նպատակային, արդյո՞ք արցախցիները դա բավարար են համարում։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Լարիսա Ալավերդյանը՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն, Մարգարիտա Քարամյանը՝ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար, արցախյան շարժման ակտիվիստ, Արթուր Օսիպյանը՝ արցախցի քաղաքական գործիչ, Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ, Լիաննա Պետրոսյանը՝ հասարակական գործիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։