Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է համագյուղացու սպանության, նրա եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է 34–ամյա համագյուղացու սպանության, նրա եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով։

«2024թ․ հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել` Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի 34–ամյա բնակչի սպանության վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի 46–ամյա բնակիչը, նույն օրը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, հետևել է 34–ամյա համագյուղացուն՝ դարանակալել, այնուհետև նրա հետևից մտել նշված բնակավայրի Թումանյան փողոցում գտնվող տան բակ։

Գտնելով ալկոհոլի ազդեցության տակ, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 46–ամյա տղամարդը մոտեցել է նրան և նախապես իր հետ վերցրած դանակով մոտ 10 անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսական կարևոր օրգանների՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տուժողի եղբայրը, նկատելով 46–ամյա տղամարդու հանցավոր գործողությունները, վազելով մոտեցել է նրան, որից հետո վերջինս, ապօրինաբար նաև 34–ամյա տղամարդու եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել վերջինիս ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 46–ամյա տղամարդը փորձել է նաև երկրորդ անգամ հարվածել տուժողի եղբորը, սակայն վերջինիս հաջողվել է մի կողմ հրել տղամարդուն և դիմել փախուստի, որից հետո 46–ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, վազել է նրա հետևից։ Լսելով սպառնալիքները՝ հարևանությամբ բնակվող անձինք դուրս են եկել փողոց, որից հետո 46–ամյա տղամարդը անհետացել է՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 46–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։