ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Քննչական կոմիտեն Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանինձերբակալելու որոշում է կայացրել։ Նա մեղադրվում է Գյումրիում գտնվող «Սև բերդ» պատմամշակութային տարածքի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Նշենք, որ Սև բերդ ամրոցն այժմ պատկանում է Բալասանյանի ընտանիքին, իսկ Սամվել Բալասանյանը տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է։

Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս գործով անցնում են Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, փեսան Ռուբեն Սանոյանը, որն Սամվել Բալասանյանի քաղաքապետության օրոք զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը և քաղաքապետի գործող տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Նշյալ երեք անձինք ձերբակալվել էին։ Ռուբեն Սանոյանը ձերբակալվելուց որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել, իսկ Խաչատուր Բալասանյանի ու Սուրեն Ջանոյանի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և համապատասխանաբար 70 և 20 միլիոն դրամ գրավ։

Բալասանյանները որևէ կերպ դեռ չեն մեկնաբանել իրենց վերագրվող մեղադրանքներն ու ձերբակալությունները։