Բալասանյանի որդու նկատմամբ 70 մլն դրամ գրավ և տնային կալանք է կիրառվել

Լուրեր

07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Factor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին առնչվող քրեական գործից։ Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանն ազատ է արձակվել 70 մլն դրամ գրավի դիմաց, սակայն նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս տեղեկությունը Factor.am-ին փոխանցում են իրավապահ համակարգի աղբյուրները՝ նշելով, որ Քննչական կոմիտեն Խաչատուր Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը մերժել է։

Ավելի վաղ գրել էինք, որ Խաչատուր Բալասանյանը «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ մեկնելիս  ձերբակալվել է ՔԿ-ում քննվող մի գործի շրջանակներում, որն առնչվում է «Սև բերդ» պատմական շինության սեփականաշնորհմանը։ Այն այժմ պատկանում է Բալասանյաններին։

Հոկտեմբերի 12-ին Factor.am-ը հայտնեց, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Գյումրու ներկա փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն ու Ռուբեն Սանոյանը։ Այսօր Factor.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է նաև նրան կալանավորելու միջնորդությունը՝ նրան ազատ արձակելով 20 մլն դրամ գրավի դիմաց և կրկին սահմանելով տնային կալանք։ Սուրեն Ջանոյանը Բալասանյանների թիմից է, երկար տարիներ աշխատել է նրանց պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունում։ Նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ազատ էր արձակվել ձերբակալությունից որոշ ժամանակ անց։ Նա Սամվել Բալասանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը։ Նրա դուստրը՝ Լուսինե Սանոյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալն է։

Factor.am-ի՝ իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ, այս գործով ձերբակալվել է ևս մեկ անձ, որը ևս փոխկապակցված է Բալասանյանների հետ։

Նարեկ Կիրակոսյան