Բալասանյանի որդուց հետո ձերբակալվել են նաև փեսան ու Գյումրու քաղաքապետի տեղակալը․ փեսային որոշ ժամանակ անց ազատ են արձակել

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Լուսանկարում՝ Ռուբեն Սանոյան, Սամվել Բալասանյան, Սուրեն Ջանոյան

Ձերբակալվել են Գյումրու քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և քաղաքապետի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյանը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատում են Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի մեր աղբյուրները։

Factor.am-ը տեղեկացավ, որ Ռուբեն Սանոյանը ձերբակալությունից որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։

Ներկա և նախկին փոխքաղաքապետերը ձերբակալվել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի գործով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատուր Բալասանյանը «Զվարթնոց» օդանավակայանում՝ ԱՄՆ մեկնելիս, ձերբակալվել է ՔԿ-ում քննվող մի գործի շրջանակներում, որն առնչվում է «Սև բերդ» պատմական շինության սեփականաշնորհմանը։ Այն այժմ պատկանում է Բալասանյաններին։

Նշենք, որ ձերբակալված քաղաքապետի տեղակալը ևս Բալասանյանների թիմից է, նա նախկինում աշխատել է «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ հետո մատակարարման և առաքման բաժնի վարիչ:

Ռուբեն Սանոյանը Սամվել Բալասանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը։ Նրա դուստրը՝ Լուսինե Սանոյանը, այժմ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալն է։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքը» և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն կոալիցիա կազմեցին, բայց 2023 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը՝ նշելով, թե համայնքը կառավարվում է այլ ուժերի կողմից։

Այս բաժանումից հետո Բալասանյանի մյուս որդին՝ Միսակ Բալասանյանը, հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նա դեսպան էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերին։

Նարեկ Կիրակոսյան