Զելենսկին կրկին Հյուսիսային Կորեային, Իրանին և Չինաստանին մեղադրել է ռուսական ագրեսիային աջակցելու մեջ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ունեցած ելույթում անդրադարձել է աջակցությունը, որը Ռուսաստանը ստանում է Հյուսիսային Կորեայից, Իրանից և Չինաստանից։ Նա Հյուսիսային Կորեայի մասին խոսել է ամենակոշտ արտահայտություններով։

«Այս պահի դրությամբ Պուտինի հետ հանցագործների կոալիցիան արդեն ներառում է Հյուսիսային Կորեան՝ Կիմ ընտանիքը, որը ստրկության մեջ է պահում ավելի քան քսան միլիոն կորեացիների։ Մեր հետախուզությունն արձանագրում է ոչ միայն Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի, այլև մարդկանց տեղափոխումը։ Նրանք աշխատում են ռուսական գործարաններում պատերազմում զոհված ռուսների փոխարեն։ Եվ ռուսական բանակի համար անձնակազմ են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Փհենյանը բացահայտորեն քաղաքականապես աջակցում է Մոսկվային, սակայն այս երկրները պաշտոնապես չեն ընդունում զենքի մատակարարումը, առավել ևս՝ մարդկանց տեղափոխումը։ Հյուսիսկորեական զենքի և զինամթերքի մատակարարումը հաստատվել է բազմաթիվ այլընտրանքային աղբյուրներով՝ մարտի դաշտում բացահայտումներով, արևմտյան կառավարությունների զեկույցներում, նույնիսկ Կրեմլին մոտ կանգնած վտարված ռուս լրագրողների միջոցով։

Ինչ վերաբերում է Չինաստանին, Զելենսկին հտյտարարել է․ «Չնայած հայտարարություններին՝ Պեկինը ձեռնպահ է մնում իրապես արդյունավետ քայլեր ձեռնարկելուց՝ կասեցնելու Ռուսաստանի ագրեսիան և ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը։ Եվ մենք պետք է ազնվորեն ասենք՝ ուկրաինացիները և մեր բոլոր գործընկերները, եթե հիմա չուժեղանանք, Պուտինը հաջորդ տարի ժամանակ կունենա ամրապնդվելու, որպեսզի ընդմիշտ դեն նետի դիվանագիտությունը»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի