Կայունությունը միակ իրական թեման է, որտեղ ինչ-որ ձևով պետք է առաջընթաց ապահովվի. Դավիթ Բաբայան

Լուրեր

15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ցանկացած հանդիպում կարևոր է, և մենք միշտ էլ արժևորել ենք այդպիսի հանդիպումները. սա նաև բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարևոր հարթակ է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

«Ադրբեջանը, դժբախտաբար, շարունակում և շարունակելու է խախտել զինադադարի ռեժիմը: Սա արդեն կախված է նրանից, թե ինչպիսի համակարգ ունեցող պետություն է այդ երկիրը, իսկ իր էությամբ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է: Ինչպես երևաց՝ հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է խաղաղության և կայունության վրա, ինչը շատ կարևոր է: Եվ դա միակ իրական թեման է, որը պետք է քննարկվի և ինչ-որ ձևով առաջընթաց ապահովի: Խոսել վերջնական խաղաղության մասին, բնական է, որ դեռ վաղաժամ է, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպումը կարելի է համարել կարևոր, և հուսանք, որ այն ինչ-որ տեղ իր դերակատարությունը կունենա խաղաղության կայունության ամրապնդման հարցում»,- ասել է Դ. Բաբայանը:

Խոսելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին՝ Դ. Բաբայանը նշեց, որ պետք է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն, քանի որ այն կայունության և խաղաղության պահպանման մեխանիզմներից մեկն է:

«Հուսով ենք, որ միջազգային հանրությունը հետևողական կլինի այս հարցում: Ճիշտ է, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ տապալի գործընթացը. դա ապացուցում է վերջին սրացումների փաստը: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը մեկ անգամ ևս իր դիրքորոշումը հայտնի, իսկ այդ դիրքորոշումը քանիցս հնչեցվել է՝ նրանք դեմ են ցանկացած ուժային տարբերակի և հակամարտության սրացման»,- հավելել է Բաբայանը: