Թայվանի իշխանությունները Չինաստանի զորավարժությունների պատճառով արտակարգ խորհրդակցություն են հրավիրել

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի ղեկավարությունը պետք է դադարեցնի ռազմական սադրանքները, հայտարարել է Թայվանի վարչակազմի ներկայացուցիչ Գուո Յահուին ՉԺՀ-ի կողմից կղզու շուրջ մեկնարկած զորավարժություններից հետո։ Թայվանի իշխանությունները բարձր մակարդակով խորհրդակցություն են հրավիրել ազգային անվտանգության հարցերի շուրջ, փոխանցում է Կոմերսանտը։

Թայվանի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ու Չժաոսեն հայտարարել է, որ կղզու վարչակազմը պատրաստ կլինի քայլեր ձեռնարկել, եթե զորավարժությունները ինչ-որ կերպ ազդեն Թայվանի տնտեսության և հասարակության վրա։

«Թայվանի զինված ուժերը պատշաճ կերպով կպատասխանեն Չինաստանի ռազմական սպառնալիքին», – ասել է Ու Չժաոսեն:
Գուո Յահուին ասել է, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանումը «Թայվանի նեղուցի երկու կողմերի ընդհանուր պատասխանատվությունն է»:

«Չինաստանը պետք է դադարեցնի ռազմական սադրանքները, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ստատուս քվոն, սպառնում են Թայվանի ժողովրդավարական ազատությանը»,- նշել է կղզու վարչակազմի ներկայացուցիչը։

Թայվանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կհետեւի կղզու շրջակայքում տիրող իրավիճակին ծովում և օդային տարածքում:

«Հետախուզությունն ու հետախուզական միջոցներն ուշադրությամբ վերահսկում են կոմունիստական հրթիռային ուժերի ստորաբաժանումների տեղաշարժերը, բոլոր ծայրամասային կղզիների կայազորներն անցել են ուժեղացված զգոնության ռեժիմի»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Չինաստանը զորավարժություններ է սկսել կղզու շրջակայքում, որի ընթացքում չինական բանակը մտադիր է կղզու շրջափակման և դրա հիմնական նավահանգիստներն ու տարածքները հսկողության տակ առնելու վարժանքներ անցկացնել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանը կարող է նաև կիրառել միջազգային ծովային ուղիների շրջափակում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի