Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Չինաստանը կրկին լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Թայվանի մոտ։ Joint-Sword-2024B անվանումը ստացած զորավարժությունները կանցկացվեն Թայվանի նեղուցում և Թայվանից հյուսիս, հարավ և արևելք շրջաններում, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի Արևելյան հրամանատարությանը:

Որպես զորավարժությունների նպատակ նշվում է համատեղ գրոհը, կղզու գլխավոր նավահանգիստների ու շրջանների արգելափակումն ու վերահսկողության տակ վերցնելը։

«Զորավարժությունները նաև խիստ նախազգուշացում են Թայվանի անկախության ուժերի անջատողական գործունեության դեմ: Սա օրինական և անհրաժեշտ միջոց է [Չինաստանի] ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը պաշտպանելու համար»,- ասվում է Չինաստանի զինվորականների հայտարարության մեջ:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ «Լյաոնինգ» ավիակրի գլխավորած ավիակիրների խումբը ներգրավված է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) լայնածավալ զորավարժություններում Թայվանից արևելք։

Ռազմական վարժանքների ավարտի ժամկետն այս անգամ չի հայտարարվել, նշում է Reuters-ը։

Թայվանի Պաշտպանության նախարարությունն արդեն դատապարտել է Չինաստանի «ոչ ռացիոնալ և սադրիչ գործողությունները» և հայտարարել սեփական զինված ուժերի տեղակայման մասին՝ կապված չինական զորքերի կողմից կղզու վիրտուալ շրջապատման հետ։

Կղզին բարձր զգոնության մեջ է անցած շաբաթվա Ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ նախագահ Լայ Ցինդեի ելույթից հետո, որի ժամանակ նա շեշտել է, որ Պեկինն իրավունք չունի ներկայացնելու Թայվանը: Նրա ելույթը դատապարտել են Չինաստանի իշխանությունները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի