Մարդկանց ավելի հեշտ է հավատալ անհեթեթությանը․ ապաքաղաքական զրույց Արսեն Թորոսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է առողջապահության կազմակերպիչ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նրա կարծիքով՝ համավարակներ միշտ եղել են, կան նաև այս պահին, որովհետև վիրուսները մուտացիաների ենթարկվելու և միջավայրին հարմարվելու հատկություն ունեն: Պարզապես մարդկությունը, հատկապես վերջին երկու դարերի ընթացքում, գտնում է միջոցներ՝ դրանց դեմ պայքարելու: Որպես օրինակ՝ հաղորդման հյուրը բերում է ջրծաղիկի տարածումը:

Համավարակների ակտիվ փուլում անխուսափելի են ժողովրդավարության սահմանափակումները: Դրանց խստության չափը պայմանավորված է պետությունների մոտեցումներով: Ամեն կոնկրետ դեպքում գտնվում է բալանսը՝ մի կողմից հնարավորինս շատ մարդկային կյանքեր փրկելու, մյուս կողմից՝ մարդու իրավունքների, ինչպես նաև տնտեսությունն աշխատեցնելու միջև:

Արսեն Թորոսյանը վստահ է, որ հակապատվաստումային շարժումներն աշխարհում պարունակում են լուրջ նյութական բաղադրիչ: Դրանցից մեկը հոմեոպատիան է, որն ունի միլիարդավոր դոլարների շրջանառություն: Այդ շարժումները համավարակների սուր պահին շահագործում են մարդկանց տգիտությունը, իսկ համեմատաբար կայուն վիճակում պատվաստումներն ընթանում են քիչ թե շատ բնականոն ձևով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան