ԵԽԽՎ-ն Հայաստանում մոնիտորինգ է սկսում, պատրաստ է նաև խնդրի առնչությամբ բանաձևերի նախագծեր շրջանառել և ընդունել. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մենք գրել էինք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ապա եղավ ԵԺԿ նախագահ Դոլի հայտարարությունը, այս օրերին էլ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն է գործի անցնել Եվրոպայում։

Բացի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից, ուր որոշում է կայացվել դիմել մոնիտորինգային հանձնաժողովին՝ «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ» մոնիտորինգ անցկացնելու համար։ Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ուր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցից առաջ խիստ հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ հասկանալու համար, թե Մակրոնն ինչպիսի Հայաստան է ժամանելու։ 

Թերթը հիշեցնում է, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն է որոշում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, և եթե հանձնաժողովը որոշել է դիմել մոնիտորինգային հանձնաժողովին ու պատրաստ է զբաղվել այդ խնդիրներով, դա նշանակում է, որ այսօր ինչ-ինչ պրոբլեմներ է տեսնում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովը պատրաստ է նաև խնդրի առնչությամբ բանաձևերի նախագծեր շրջանառել և ընդունել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: