Ռուսական բանակը Կուրսկի շրջանում ամենախոշոր հակահարձակումն է իրականացրել Ուկրաինայի ԶՈՒ-ի ներխուժումից ի վեր. The Moscow Times

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ռազմական թղթակիցների և ուկրաինական OSINT-ի վերլուծաբանների՝ ռուսական զորքերը Կուրսկի շրջանում ամենամեծ հակահարձակումն են իրականացրել ուկրաինական ուժերի ներխուժումից ի վեր՝ թափանցելով ուկրաինական զինված ուժերի դիրքերը մի քանի կիլոմետր խորության վրա, գրում է The Moscow Times-ը:

Ռուսական բանակի հակահարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին և ազդել է Կուրսկի շրջանի Սուջանի և Կորենևի շրջանների վրա, որոնց ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել էին օգոստոսի սկզբին՝ գրավելով մոտ 1000 քառակուսի կմ տարածք։

Պաշտպանության նախարարությանը մոտ գտնվող «Ռիբար» տելեգրամ-ալիքը գրում է, որ ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական զինված ուժերի պաշտպանությունը Լյուբիմովկա գյուղի տարածքում, որից հետո ռուսական զորքերին հաջողվել է շրջապատել ուկրաինական բանակի երկու գումարտակ։

«Ռիբար»-ի տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն լրացուցիչ ուժեր է տեղափոխում Սուջանի ուղղությամբ։ Իսկ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Կորենևսկի շրջանում, մարտեր են ընթանում Զելյոնիյ Շլյախ ագարակի տարածքում, գրում է «Դվա մայորա» տելեգրամ-ալիքը։

Ուկրաինական OSINT DeepState նախագծի վերլուծաբանները հաստատում են այս տվյալները։ Նրանց տեղեկություններով՝ ռուսական զորքերն ուկրաինական ուժերի «Կուրսկի» խմբավորման ձախ թևով առաջ են անցել։

Վերլուծաբանները նշում են, որ ռուսական զորքերը կարողացել են թափանցել շուրջ յոթ կիլոմետր դեպի խորք։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ռուսական բանակն այլ ռազմաճակատներից Կուրսկի շրջան է տեղափոխել շուրջ 50 հազար զինվորականի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի