Ռուսաստանում մահացել է կալանքի տակ գտնվող ուկրաինացի լրագրող Վիկտորիա Ռոշչինան

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մահացել է Ռուսաստանում կալանքի տակ գտնվող ուկրաինական «Հրոմադսկե»-ի և «Ուկրաինսկա պրավդա»-ի լրագրող Վիկտորիա Ռոշչինան։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ ռուսական կողմից ստացել է նրա մահվան հաստատումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես ռուսական կողմից ունեմ պաշտոնական հաստատում ուկրաինացի լրագրող Վիկտորիա Ռոշչինայի մահվան մասին, որը Ռուսաստանի կողմից ապօրինաբար զրկվել էր ազատությունից։ Անկեղծ ցավակցություններս Վիկտորիայի ընտանիքին և ընկերներին»,- գրել է Լյուբինեցն իր Տելեգրամի ալիքում։

Օմբուդսմենի տվյալներով՝ լրագրողն անհետացել է 2023 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում։ Ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ նա ռեպորտաժ էր պատրաստում օկուպացված տարածքներում։ Նույն թվականի սեպտեմբերին նրա հարազատները դիմել էին հետախուզում հայտարարելու մասին, դիմումը ստացել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

2024թ․ մայիսին Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ խոստովանեցին, որ լրագրողը կալանավորվել է և գտնվում է Ռուսաստանի տարածքում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատման նամակ էր ուղարկել նրա հորը՝ Վլադիմիր Ռոշչինին։ Ռոշչինայի կալանավորումը հաստատել է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

Ավելի վաղ ուկրաինական Grati-ն գրել էր, որ ՌԴ ՊՆ-ն հինգշաբթի հայտարարել է 27-ամյա Ռոշչինայի մահվան մասին՝ ի պատասխան նրա հոր՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի դիմումի։

«Այսօր Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նամակ է ուղարկել, որը թվագրված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ով։ Կարճ հաղորդագրության մեջ նշվում է լրագրողի մահվան ամսաթիվը՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ը, ինչպես նաև այն, որ նրա մարմինը կվերադարձվի «ուկրաինական կողմին՝ կալանավորված անձանց մարմինների փոխանակման շրջանակում»։ Մահվան հանգամանքներն ու պատճառները չեն հաղորդվում»,- գրում է լրատվականը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի