ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել
Քաղաքականություն
10.10.2024 | 21:29Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀԾԿՀ խոսնակը։
Թե ո՞րն է Բաղրամյանի հրաժարականի պատճառը, խոսնակը չնշեց:
Նշենք, որ Բաղրամյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլից։ Այդ պաշտոնում նա վերընտրվել էր 2024թ․ փետրվարին։
Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:
Վարչապետը պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ:
Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավորներն ԱԺ-ում քննարկում էին անցկացրել էլեկտրաէնեգիայի հաճախակի անջատումների վերաբերյալ։ ՀԷՑ-ի աշխատանքի, էլեկտրաէներգիայի խնդիրների մասին պատգամավորների բարձրաձայնած հարցերին պատասխանում էր Գարեգին Բաղրամյանը:
Մանյա Պողոսյան