Ադրբեջանական ընդդիմադրիր կուսակցությունը Նարիշկինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը վարչության հերթական նիստում քննարկել է երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը։ Նշվել է, որ Ֆրանսիայում քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկանդերլիի սպանությունը լուրջ անհանգստություն է առաջացրել հասարակության մեջ, և Ֆրանսիայի համապատասխան գերատեսչությունները կոչ է արվել օբյեկտիվորեն հետաքննել սպանությունը և գտնել հանցագործներին, գրում են տեղական լրատվամիջոցները

«Մուսավաթ»-ի վարչության անդամները դատապարտել են նախկին պատգամավոր Նազիմ Բեյդամիրլիի 8 տարվա ազատազրկման դատավճիռը։ Քննադատվել է նաև նախնական կալանքի տակ գտնվող երիտասարդ ակտիվիստ և լրագրող Ուլվի Հասանլիի նկատմամբ ճնշումները, Հասանլիի և Abzas Media-ի, Toplum TV-ի աշխատակիցների խափանման միջոցի երկարաձգումը։

Ընդդիմադիրներն անդրադարձել են նաև ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների՝ Էնթոնի Բլինքենին ուղղված դիմումին և դրան Ադրբեջանի խորհրդարանի արձագանքին։ Նշվել է, որ ուղերձն արդարացիորեն վերաբերում է Ադրբեջանում քաղբանտարկյալներին, սակայն կուսակցությունն «անհիմն է» անվանել հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունները։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի՝ Բաքվում «ոչ համակարգային ընդդիմության» դեմ համատեղ պայքարի մասին հայտարարություններին, դա դիտարկվել է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։

«Մուսավաթ»-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել պարտավորությունները՝ կապված մարդու իրավունքների ապահովման հետ, ինչպես նաև արագացնել տարածաշրջանում կարգավորման գործընթացը և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներից խուսափելու համար։

Հիշեցնենք՝ օրերս Սերգեյ Նարիշկինն այցով Բաքվում էր։ Ռուսական կողմը հաղորդագրության մեջ ասվում էր, որ հանդիպումներում «նշվել է արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգված ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործման դեմ համատեղ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական կայունությունը պահպանելու նպատակով»։

Նարիշկինի հայտարարությունները բուռն քննարկումներ են առաջացրել Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի