ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շրջանակը։ Նման միջոցները ձեռնարկվել են՝ ի պատասխան արտերկրում Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև եվրոպական տարածքում ՌԴ-ի շարունակական հիբրիդային գործունեությանը, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

ԵՄ խորհուրդը նշում է, որ միությունն այժմ կկարողանա պայքարել Ռուսաստանի այնպիսի հիբրիդային սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ընտրական գործընթացների և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության քայքայումը, տնտեսական գործունեությանը, հանրային շահերի ծառայություններին կամ կարևոր ենթակառուցվածքներին սպառնալիքները և սաբոտաժները, արտերկրից ստացված տվյալների մանիպուլյացիան, վնասակար կիբերգործունեությունը, միգրացիոն հոսքերի ուղղությունը և այլ ապակայունացնող գործողություններ:

Փաստաթղթի համաձայն՝ նոր պատժամիջոցները հնարավորություն կտան պատասխանատվության ենթարկել ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ներգրավված են Ռուսաստանի կառավարության նման գործունեության և քաղաքականության մեջ։

Շահագրգիռ անձանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի նրանց ֆինանսավորում տրամադրել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի