Ադրբեջանի ԶՈՒ ղեկավար կազմում պաշտոնանկություններ ու վերադասավորումներ են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավար կազմում պաշտոնանկություններ ու վերադասավորումներ են։ Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեն նախօրեին պաշտոնապես նշանակվել է պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այս տարվա մայիսի 11-ին ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն ազատվել էր պաշտոնից՝ զինվորական ծառայության տարիքային շեմը լրանալու պատճառով։ Պաշտոնակատար էր նշանակվել Նամիգ Իսլամզադեն։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև Ադրբեջանի ԶՈՒ բանակային երկու կորպուսների հրամանատարների պաշտոնանկության մասին։ Գեներալ-մայոր Մունասիբ Բաբաևն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի (Բաքու) հրամանատարի պաշտոնից, 3-րդ բանակային կորպուսի (Շամքիր) հրամանատարի պաշտոնից էլ ազատվել է գնդապետ Օրուջ Աբդուլլաևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մայիս Բարխուդարովն ազատվել է աշխատանքից։

Ադրբեջանի զինված ուժերի բոլոր բանակային կորպուսները ցամաքային զորքերի մաս են կազմում։ Հրամանատարների հեռացման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն ադրբեջանական լրատվամիջոցների աղբյուրները նշում են, որ կադրային փոփոխություններն իրականացվում  են պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևի առաջարկով, որն այս պաշտոնում նշանակվել է այս տարի հունվարին։ Ավելի վաղ նա Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի