Ադրբեջանի ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը զինծառայողների խոշտանգման աղմկահարույց գործով հեռացվել է աշխատանքից

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Ադրբեջանի ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մայիս Բարխուդարովը երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ազատվել է աշխատանքից, հայտնում են տեղական իշխանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ՊՆ-ն այս տեղեկությունը պաշտոնապես չի մեկնաբանել։

Լրատվամիջոցները, միաժամանակ, հայտնում են, որ Բարխուդարովի հեռացումը կապված է աղմկահարույց «Տերտերի գործի» և զինծառայողների խոշտանգմանը նրա մասնակցության հետ։

2017 թվականի մայիսին Ադրբեջանի պաշտպանության, ներքին գործերի նախարարությունները, գլխավոր դատախազությունը և պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էին Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների ձերբակալման մասին, իբր, Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։ 2019-ին հայտնի դարձավ, որ մեղադրյալների նկատմամբ կիրառվել են զանգվածային խոշտանգումներ և ինքնախոստովանական ցուցմունքներ կորզվել։ Տուժել են հարյուրավոր զինծառայողներ  ու սպաներ։

Զոհերի հարազատների բազմաթիվ բողոքներից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված են եղել վերանայել գործը։

Միայն 2021 թվականին երկրի զինվորական դատախազ Խանլար Վելիևն ընդունել է զանգվածային խոշտանգումների առկայությունը և հայտարարել քրեական գործեր հարուցելու մասին։ Հետաքննության ընթացքում տուժողները որպես խոշտանգումների և գոյություն չունեցող լրտեսության մեղադրանքի նախաձեռնողներ նշել են գեներալներ Հիքմեթ Հասանովի (աշխատանքից ազատված է), Մայիս Բարխուդարովի, ինչպես նաև ՊՆ այլ բարձրաստիճան սպաների անունները։

Հավելենք, որ Բարխուդարովը մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա, ինչպես նաև 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմներին։

Հրապարակված ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Բարխուդարովի փոխարեն նշանակվել է գեներալ-մայոր Վիլայաթ Գուլիևը, որը նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից է։

Այսօր լրատվամիջոցների հետ զրույցում Բարխուդարովը մեկնաբանել է իր պաշտոնանկությունը․ «Ես հիասթափություն չունեմ։ Որոշումն ընդունված է»։

Պատասխանելով հարցին, թե սպասո՞ւմ է բանակում նոր բարձր պաշտոնի, ադրբեջանցի գեներալը նշել է․ «Այդ մասին ոչինչ չգիտեմ»։

Էմմա Չոբանյան