Վրաստանի հարցն այսօր կքննարկվի Եվրախորհրդարանում

Լուրեր

08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
Բոլորը

Վրաստանի հարցը կքննարկվի այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Հայտարարությամբ հանդես կգա Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը։ Քննարկման թեման է «Ժողովրդավարական նահանջ և սպառնալիքներ քաղաքական բազմակարծությանը Վրաստանում», փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԵԽ պատգամավորները Ժոզեպ Բորելի հետ միասին կքննարկեն Վրաստանում ժողովրդավարության վատթարացումը՝ նախքան հինգշաբթի նախատեսված այս հարցի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։

«Մինչ երկիրը պատրաստվում է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ մտահոգություններ են առաջացել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ավտորիտար քաղաքականության վերաբերյալ, հատկապես, կապված ԶԼՄ-ների ազատության և ԼԳԲՏՔ+ իրավունքների հետ: Չնայած 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ՝ կուսակցությունը բախվել է քննադատության՝ ժողովրդական ցույցերը ճնշելու և օրենք ներմուծելու համար, որն Արևմուտքի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն և ՀԿ-ներն անվանում է «օտարերկրյա գործակալներ»: Եթե «Վրացական երազանքը» զգալի մեծամասնություն ստանա գալիք ընտրություններում, մտավախություն կա, որ Վրաստանում բազմակուսակցական համակարգը և քաղաքական բազմակարծությունն ավելի մեծ վտանգի տակ կհայտնվեն»,- ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի