Հոսանքազրկում WCIT-ի պանելային քննարկման ժամանակ․ շինարարը վնասել է մալուխները

Լուրեր

28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
Բոլորը

Հայաստանում անցկացվում է WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային հոբելյանական 25-րդ  համագումարը, որի շրջանում պանելային քննարկումներից մեկի ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հոսանքազրկվել է: Այս մասին գրառումներ և լուսանկարներ են տարածվում սոցիալական ցանցերում։

Նախնական տվյալներով համալիրը հոսանքազրկվել է, քանի որ շինարարի կողմից վնասվել է սնուցող մալուխները, այս մասին  Factor.am-ին պարզաբանեցին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից։

««Շինվեկտոր» ընկերությունը համալիրի շրջակայքում կառուցապատում է իրականացնում, և  շինարարներից մեկն աշխատանքների ընթացքում ՀԷՑ-ի երկու մալուխները, որոնք սնում եմ համալիրը, կտրել է։ Այս ամենի վերաբերյալ առաջիկայում պարզաբանմամբ հանդես կգանք»,- մանրամասնեցին ՀԷՑ-ից։

Հավելենք, որ միջոցառումն անցկացվում է ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ։ WCIT 2024/ DIGITEC-ը մեկտեղում է անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում  դժգոհությունները շատ են էլեկտրական անջատումների վերաբերյալ։ Վերջերս ԱԺ-ում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկում էին կազմակերպել՝ ՀԷՑ-ի աշխատանքի, էլեկտրական անջատումների խնդիրների շուրջ։



Մանյա Պողոսյան