Վրաստանի իշխանությունները կրկին նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթաց են սկսում

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթաց է սկսում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, «Վրացական երազանք»-ի քաղաքական խորհրդի անդամ Շալվա Պապուաշվիլին։

«Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է վերսկսել Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը և խորհրդարանի նոր գումարման առաջին իսկ նիստերին առնվազն 100 ձայնով հեռացնել նրան պաշտոնից»,- ասել է նա կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում։

Ըստ Պապուաշվիլիի՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահն իրավունք ունի արտերկիր այցեր իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ։ Նա նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակել է խախտել Սահմանադրությունը և արտերկի մի քանի այցեր է կատարել առանց կառավարության համաձայնության, այդ թվում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Բելգիա։

«Մեր Սահմանադրությունը հիմնարար ակտ է, որում հատկապես արտահայտված է վրաց ժողովրդի կամքը, հետևաբար, դրա կանխամտածված, բացահայտ խախտումը չի կարող առանց արձագանքի մնալ։ Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է վերսկսել իմփիչմենթի ընթացակարգը և պատրաստել սահմանադրական նոր առաջարկ, որը մինչև խորհրդարանական ընտրությունները կներկայացվի Վրաստանի Սահմանադրական դատարան։ Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հաստատի Սահմանադրության խախտումը, նոր գումարման խորհրդարանն առաջին նիստերում Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ կանի իմփիչմենթի միջոցով՝ առնվազն 100 ձայնով»,- ասել է Պապուաշվիլին։

Նա, միաժամանակ, հիշեցրել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարի։

«Իմփիչմենթի միջոցով նրան հեռացնելն առավելագույնը մեկ ամսով կնվազեցնի նրա պաշտոնավարման ժամկետը։ Այսպիսով, նրա պաշտոնանկությունը հիմնականում խորհրդանշական է պաշտոնավարման ժամկետի առումով, սակայն այս որոշման իրավական և քաղաքական հետևանքները չափազանց հիմնարար են: Վրաց ժողովրդի հիմնական օրենքի միտումնավոր, կոպիտ և համակարգված խախտումը չի կարող անպատիժ մնալ։ Սալոմե Զուրաբիշվիլին, որը խախտել է Սահմանադրությունը, պետք է մնա ոչ թե նախկին նախագահ, այլ  հեռացված նախագահ։ Որպես նախադեպ՝ սա կարևոր կանխարգելիչ դեր կխաղա ապագայում նման կամայականությունները կանխելու և վրացական ժողովրդավարության ամրապնդման գործում»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի