Մինչև ամսվա վերջ մետրոյում ժետոնը կվերանա, կանցնենք միասնական տոմսային համակարգին․ Բաբկեն Սեդրակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
07.10.2024 | 10:17Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը կվերանա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
«Երևի մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,- նշել է նա։
Ավինյանը հիշեցրեց ավտոբուսների միասնական տոմսային համակարգին փուլային անցում կատարելու հանձնարարականի մասին։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից էական փոփոխություն է սպասվում փուլային անցման վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։