Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Թուրքիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդի կողմից լրագրողներին ուղղված սպառնալիքները

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Խոսքի ազատության 13 ազգային և միջազգային կազմակերպություններ ու մամուլի միություններ դատապարտել են Թուրքիայի ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի կողմից լրագրողներին ուղղված վերջին սպառնալիքները։ Այս մասին հաղորդում է ԶԼՄ-ների և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիան, գրում է Stockholm Center for Freedom-ը։

Հոկտեմբերի 1-ի ելույթում Բահչելին թիրախավորել էր Halk TV-ին և լրագրողներ Շյուլե Այդընին, Բարիշ Փեհլիվանին, Մուրադ Աղըրելին և Թիմուր Սոյքանին՝ Սինան Աթեշի (2019-2020 թվականներին «Գորշ գայլերի» ղեկավարը) սպանության մասին նրանց հաղորդման համար՝ ասելով. «Halk TV, նայիր քո քայլին։ Չես կարող MHP-ին հարցականի տակ դնել չորս ծաղրածու լրագրողների հետ»:

Կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ Բահչելիի խոսքերը որակվել են որպես «բացահայտ սպառնալիք» մամուլի ազատությանը։

«Անընդունելի է, որ լրագրողներին սպառնան իրենց մասնագիտական ​​գործունեության համար։ Մենք հակազդելու ենք այդ սպառնալիքներին և ուշադիր հետևելու ենք գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։

Աթեշը մահացու վիրավորվել է Անկարայում 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։ Սպանությունը լայնածավալ վեճերի տեղիք է տվել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից MHP-ի կիսառազմական թևի՝ ուլտրաազգայնական «Գորշ գայլերի» նախկին ղեկավարի դերի պատճառով։

Չորեքշաբթի թուրքական դատարանը 5 մեղադրյալի, այդ թվում՝ մարդասպանին, ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս գործը նշանավորվել է  MHP-ի գործիչների կողմից քաղաքական միջամտության մեղադրանքներով, որոնք մեղադրվում էին սպանությունը կազմակերպելու մեջ:

Հայտարարության մեջ նաև ընդգծվել են Աթեշի սպանության դատավարության ընթացքում տեղի ունեցած վերջին միջադեպերը, երբ մի կասկածյալ սպառնալից արտահայտություններ է օգտագործել լրագրողների հասցեին, իսկ մյուսը ձեռքի շարժում է արել, ասես կրակում է:

Խմբերը շեշտում են այս սպառնալիքներին լրջորեն վերաբերվելու կարևորությունը՝ պաշտպանելու մամուլի ազատությունը և պաշտպանելու ժողովրդավարական արժեքները:

Հայտարարությունը ստորագրողների թվում են՝ Մամուլի խորհուրդը, Ժամանակակից լրագրողների ասոցիացիան (ÇGD), Իզմիրի լրագրողների ասոցիացիան, Տնտեսական լրագրողների ասոցիացիան, ՀՈԴՎԱԾ 19-ը, Դիվանագիտության լրագրողների ասոցիացիան (DMD), Թուրքիայի լրագրողների միությունը (TGS), Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) և Dicle Fırat լրագրողների ասոցիացիան և այլն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի